«Ուեմբլին» կդառնա առաջին մարզադաշտը, որտեղ 3 տարվա ընթացքում տեղի կունենա 2 ՉԼ-ի եզրափակիչ: 2011թ.-ի եզրափակչից հետո՝ «Ուեմբլի»-ում տեղի կունենա ևս մեկ ՉԼ-ի եզրափակիչ՝ 2012/13թ.-ի ՉԼ-ի եզրափակիչը:
2012/13թ.-ի ՉԼ-ի եզրափակիչը նվիրված է Անգլիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի 150-ամյակին:
«Ուեմբլի» մարզադաշտը կմտնի պատմության մեջ, քանի որ այս մարզադաշտում անցկացվել է 7 ՉԼ-ի եզրափակիչ: Մարզադաշտը ամբողջական վերանորոգումից հետո երկրորդ անգամ բարձր մակարդակով կընդունի թիմերին:
2013թ.-ի կանանց ՉԼ-ի եզրափակիչ ևս տեղի կունենա Լոնդոնում:
Հիշեցնենք, որ 2010/11թ.-ի ՉԼ-ի եզրափակիչում հանդիպել էին «Բարսան» և «Ման. Յունայթեդը», որտեղ 3:1 հաշվով հաղթեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները: