Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հայտարարությունը, որում նա ներողություն է խնդրել թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայից: «Շատ հաճելի է լսել, որ Մոուրինյոն ընդունել է իր սխալը, բայց իր փոխարեն ներողությունը այսքան չէի ուշացնի: Մոուն ներողություն խնդրեց այն ժամանակ, երբ Տիտոյի անունը ավելի հայտնի դարձավ աշխարհում»,- ասել է Դանի Ալվեշը: Աղբյուրը` Goal.com
|