Կատալոնական «Բարսելոնան» հաղթանակով ավարտեց 2012/13 միջմրցաշրջանի չորրորդ հանդիպումը: Շվեդիայում տեղի ունեցած հանդիպումից հետո «Բարսելոնան» կուղևորվի Ռումինիա` Բուխարեստ, որտեղ կանցկացնի վերջին ընկերական հանդիպումը տեղի «Դինամոյի» հետ:
Հանդիպման միակ իրական վտանգավոր պահը «Բարսայի» դարպասին տեղի ունեցավ առաջին խաղակեսի վերջնամասում, երբ մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշանակետը: Ռունիի հարվածը ետ մղեց Վիկտոր Վալդեսը:
Երկրորդ խաղակեսի ավարտից հետո սկսվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածները: «Բարսան» ևս մեկ անգամ հաղթանակ տոնեց, շնորհիվ հետխաղյա 11 մետրանոց հարվածների:
«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» 0-0 (2-0)
Վրիպումներ. Նանի (Մանչեսթեր Յունայթեդ), Յանգ (Մանչեսթեր Յունայթեդ) Հանդիպման նկարները տեսնելու համար սեղմեք այստեղ
|