| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
20:38 Ռունի. «Սպասվում է անչափ հետաքրքիր խաղ» |
Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին «Եվրո 2012»-ում մասնակցելուց հետո միացել է թիմին: Ռունիի կարծիքով` «Բարսելոնայի» դեմ հանդիպումը մարզավիճակ թարմացնելու հերթական էտապն է օգոստոսի 20-ին «Գուդիսոն Պարկ»-ում կայանալիք խաղից առաջ:
«Միշտ էլ հաճելի է ուժեղ մրցակից ունենալը, ինչպես «Բարսելոնան» է: Միջմրցաշրջանային մաս կազմող այս խաղում մենք կաշխատենք և՛ հաճույք ստանալ, և՛ լավ մարզավիճակ ձեռք բերել:
Այսօր հանդիպման հաշիվը գլխավոր դեր չի կատարելու: Մենք աշխատելու ենք մարզավիճակ ձեռք բերել և պատրաստվել «Պրեմիեր Լիգային»: Անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է հանդես գամ Սինջի Կագավայի հետ:
Սինջին շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Շատ շուտ մերվեց թիմին: Կարծում եմ, որ նա կդառնա մեր թիմի գոլային փոխանցումների հիմնական հեղինակը»,-նշել է Ռունին:
Աղբյուրը` Mundo Deportivo
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 556 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|