Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարի տրանսֆերը շարունակում է հետաքրքրել մի շարք եվրոպական գրանդների:
Այդ ակումբներից մեկը անգլիական «Չելսին» է, որը ցանկանում է կոնկրետ առաջարկով դիմել «Սանթոսի» ղեկավարությանը: «Չելսին» պատրաստ է Նեյմարի համար վճարել 63 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև իսպանական գրանդները՝ «Բարսան» և «Ռեալը»:
|