Ինչպես հաղորդում է Marca-ն, կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան հայտարարել է, որ ինքը և իր թիմակիցները նոր մրցաշրջանից առաջ մարտականորեն են տրամադրված:
Կայքի հավաստմամբ՝ կապտանռնագույնները մտադիր են Մադրիդի «Ռեալին» զրկել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսից:
«Մենք կփորձենք առաջ անցնել «Ռեալից» : Արքայական ակումբը գործող չեմպիոնն է, ուստի մենք պետք է փորձենք զրկել նրան այդ տիտղոսից:
«Ռեալին» պարտության մատնելու և կրկին Իսպանիայի չեմպիոն դառնալու գաղափարը նոր լիցքեր է հաղորդում մեզ: Նախկինում մենք էինք չեմպիոնները, իսկ այժմ դերերը փոխվել են», – ասել է Ինիեստան: