Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:39 Չավի. ««Բարսելոնան» պատերազմում է միայն խաղադաշտում» |
Ինչպես հաղորդում է Marca-ն, կատալոնական «Բարսելոնայի» մաեստրո-կիսապաշտպան Չավի Հերնանդեսը հայտարարել է, որ իր թիմը ընթացիկ մրցաշրջանում պայքար կմղի բոլոր տիտղոսների համար:
«Այս մրցաշրջանում մենք պայքարելու ենք ամեն տիտղոսի համար: Իսպանիայի Սուպերգավաթը շատ կարևոր է հոգեբանական տեսանկյունից: Այդ մրցաշարում հաղթանակը մեզ ուժ կտա պատրաստվելու ամբողջ մրցաշրջանին: «Բարսելոնան» պատերազմում է միայն խաղադաշտում և ոչ դրա սահմաններից դուրս: Մեզ հետաքրքրում է միայն այն, ինչ տեղի է ունենում խոտածածկի վրա:
Անկասկած, Մոուրինյոն ցանկանում է, որ Ոսկե գնդակին արժանանա իր սաներից մեկը: Դել Բոսկեն նույնպես ցանկանում է, որ այն բաժին հասնի իսպանացի ֆուտբոլիստներից մեկին: Ինչ վերաբերում է «ՊՍԺ»-ին, նրանք մեծ գումարներ ծախսեցին Իբրահիմովիչին գնելու համար: Չեմ կարծում, որ «Բարսելոնայում» եղած ժամանակահատվածում նա դժգոհ է մնացել», – ասել է Չավին:
Աղբյուրը` Marca.com
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 618 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|