| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
17:49 Վալդես. «Երբեք ինձ առաջնային խաղացող չեմ զգացել» |
Վիկտոր Վալդեսը 2002 թվականից հանդես է գալիս Կատալոնական «Բարսելոնայում», սակայն 11 տարիների ընթացքում չի համոզվել, որ թիմում եղել է հիմնական դարպասապահը:
«Սա իմ 11-րդ մրցաշրջանն է: Ես ամեն անգամ կրկնում եմ այն նույն նախադասությունը, որն ինձ միշտ տանջել է: Ես չեմ զգացել, որ ես առաջինն եմ և դժվար թե մի օր զգամ:
Գալիք մրցաշրջանը ինձ համար փոփոխություններով լի կլինի: Դե լա Ֆուենտեն իմ նոր մարզիչն է: Նա շատ պահանջկոտ է և դա ինձ դուր է գալիս:
Ամեն ինչ կանենք քայլ առ քայլ: Մենք նոր ենք ադապտացվում գալիք մրցաշրջանին և դեռ անելիքներ ունենք»,-հայտարարել է Վալդեսը:
Աղբյուրը` FCBarcelona.com
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 582 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|