Լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցող «Մալագան» թիմի առաջատարների վաճառքով փորձում է շտկել ստեղծված ծանր իրավիճակը: Վերջերս լուրեր տարածվեցին, որ թիմից հեռացել է Իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան, ով տեղափոխվել է Լոնդոնյան «Արսենալ»:
Այժմ թիմի լավագույններից մեկը հանդիսանում է Ֆրանսիացի կիսապաշտպան Ջերեմի Տուլալանը, ով վերջերս հանդիպել է թիմի ղեկավարության հետ և խոսել տվյալ իրավիճակի և նրա լուծման մասին:
Իսպանական Sport-ի հավաստմամբ` Տուլալանի ծառայություններով լուրջ հետաքրքրված է Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան:
Սուբիի կարծիքով` 28 ամյա Ֆրանսիացին կարող է արժանի փոխարինող լինել Սեյդու Կեյտային: