Բարսելոնայի նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտան խոստովանել է, որ դժգոհ է եղել թիմում իր կարգավիճակից, երբ «Բարսա»-ի գլխավոր մարզիչը եղել է Պեպ Գվարդիոլան:
«Ես շատ անգամ եմ լսել և կարդացել, որ Գվարդիոլան գովում է ինձ և բոլորը կարծում են, որ իմ և նրա միջև կան լավ, բարեկամական հարաբերություններ: Գվարդիոլան միշտ ցույց է տվել իր վերաբերմունքը իմ նկատմամբ, դա է վկայում այն, որ ես տեղ չէի գտնում թիմի մեկնարկային կազմում:
Երբ ես կհանդիպեմ Գվարդիոլայի հետ դեմ դիմաց, ես կասեմ այն ամենն՝ ինչ մտածում եմ իր մասին: Նրա գովեստի խոսքերը ոչինչ են ինձ համար: Ես տեղ չեմ գտել թիմի մեկնարկային կազմում, այսինքն նա ինձ չի վստահել»,-ասել է Կեյտան:
Աղբյուրը` Goal.com
|