Մարտինես. «Իմ տրանսֆերային արժեքը բարբարոսություն է»
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է շարունակել «Ատլետիկի» հետ բանակցությունները կիսապաշտպան Խավի Մարտինեսին ձեռք բերելու համար:
Կատալոնացիների մարզչական շտաբը լրջորեն հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով, բայց գործը բարդացնում է խաղացողի բարձր տրանսֆերային արժեքը:
«Ատլետիկ» Բիլբաոյի նախագահ Խոսու Ուրուտիան հայտարարել է, որ Խավի Մարտինեսին գնելու համար «Բարսելոնան» պետք է վճարի 40 մլն եվրոյից ոչ պակաս:
Այսպիսի ահռելի գումար «Բարսելոնան» չի ցանկանում վճարել, սակայն ցանկանում է ամեն ինչ անել, որպիսի թիմ հրավիրի Խավի Մարտինեսին:
Անձամբ Մարտինեսը տրանսֆերային փոխհատուցման գումարը բարբարոսություն է համարում: