| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
11:05 31.07.2012 - ամփոփում (Նկարներ) |
ArmBarca-ում խափանումների պատճառով երեկ ոչ մի նյութ չտեղադրվեց, այդ պատճառով հայցում ենք ձեր ներողամտությունը: Ցանկանում ենք մեկ տողով ամփոփել հուլիս ամսվա վերջին օրը:
Եվրոպայի չեմպիոնները միացան թիմին, բուժզննում անցան և մասնակցեցին մարզումներին: Թիմի ավագը` Կարլես Պույոլը մարզումներից հետո նշեց, որ ծանր ամառը նրանց տվել է մեծ պտուղներ:
Բժիշկների հսկողությունից դուրս եկան Կարլես Պույոլը և Դավիդ Վիլյան:
Արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն պայմանագիր ստորագրեց թիմի հետ:
Ծանր վնասվածք ստացած պաշտպան Մարկ Մունիեսան բժիշկների հայտարարմամբ խաղադաշտ դուրս կգա փետրվարին:
Կատալոնական սուպերգավաթի խաղարկության խառը պատմություններն էլ ավարտվեցին: Վերջնական որոշմամբ «Բարսելոնան» այս տարի հրաժարվեց հանդես գալ սուպերգավաթում: Դրանից հետո հայտարարվեց, որ Կատալոնական սուպերգավաթը այս տարի չի խաղարկվելու:
Առավոտյան մարզում (31.07.2012) - Նկարներ Երեկոյան մարզում (31.07.2012) - Նկարներ
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 814 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|