| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:37 Իսպանիայի օլիմպիական հավաքականը կարող է տուգանվել |
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Իսպանիայի օլիմպիական հավաքականը կարող է տուգանվել ՖԻՖԱ-ի կողմից։
Երեկ երեկոյան կայացած օլիմպիական մրցաշարի D խմբի երկրորդ տուրում Իսպանացիները հանդիպել էին Հոնդուրասի հավաքականի հետ: Խաղի ընթացքում Իսպանացի ֆուտբոլիստները ստացել են 7 դեղին քարտ և անընդհատ մեղադրել են մրցավարին սխալ որոշումներ կայացնելու մեջ:
Բացի այդ, ընդմիջման ժամանակ հանդերձարանի ճանապարհին բախում է տեղի ունեցել երկու երկրների հավաքականների խաղացողների միջև։
Կայքի հավաստմամբ խաղից հետո մամուլի ասուլիսների ժամանակ Իսպանացի ֆուտբոլիստները և մարզիչները նորից բարձրացրել են խաղի ժամանակ վատ մրցավարության հարցը։
Աղբյուրը` AP.org
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 890 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|