Կատալոնիայի սուպերգավաթում հանդես կգա «Բարսելոնա» Բ-ն
Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ ծանր խաղային օրացույցի պատճառով հուլիսի 31-ին կայանալիք Կատալոնիայի սուպերգավաթում հանդես կգա «Բարսելոնա» Բ-ն:
Պատճառն այն է, որ նրանք չեն ցանկանում անիմաստ վնասվածքներ ստանալ, ինչը եղավ անցյալ ընկերական հանդիպման ժամանակ Մարկ Մունիեսայի հետ, ով 6 ամիս զրկվեց ֆուտբոլ խաղալուց: