| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:05 Մեսսին հանգստացնում է իր երկրպագուներին |
Երեկ «Բարսելոնայի» պաշտոնական կայքը նշել էր, որ նախօրեին ստացած վնասվածքի պատճառով Կատալոնական «Բարսելոնայի» Արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին մարզվում է անհատական ծրագրով: Մեսսին վնասել էր ոտքը, որի պատճառով չկարողացավ մասնակցել «Համբուրգի» հետ հանդիպմանը:
Ավելի ուշ Մեսսին «Թվիթթերյան» միկրոբլոգում գրել էր, որ ամեն ինչ նորմալ է, իսկ վնասվածքը լուրջ չէ։ «Ես պարզապես ուժեղ հարված եմ ստացել ոտքիս, որի հետևանքով եղել է արյունահոսություն։ Խնդիրը միայն այն է, որ նման հարվածը հետագայում կարող է անցանկալի հետևանք թողնել», – գրել էր Մեսսին։
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 873 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|