«Համբուրգի» դեմ անցկացրած խաղից հետո Կատալոնական «Բարսելոնան» այսօր երեկոյան անցկացրեց իր հերթական մարզումը:
Պաշտոնական կայքի համաձայն, Արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին այսօր մարզվել է անհատական ծրագրով: Մարզումներին է վերադարձել նաև Կիկո Ֆեմենյան, ով ուներ մկանային ծանրաբեռնվածություն:
Թիմն իր հաջորդ մարզումը կանցկացնի վաղն առավոտյան, Երևանի ժամանակով 11:00-ին: