Այսօր առավոտյան Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Մարկ Մունիեսայի բժշկական թեստերը հաստատեցին ֆուտբոլիստի ծանր վնասվածքը: Բժիշկները նշեցին, որ Մունիեսայի մոտ կտրված են ծնկի խաչաձև կապանները: Բժիշկների առաջին հայացքից էլ պարզ էր, որ ֆուտբոլիստը կտրել է ծնկի խաչաձև կապանները:
Հիշեցնենք, որ երեկ կայացած հանդիպման ընթացքում Մունիեսան խաղադաշտ դուրս գալուց ընդհամենը յոթ րոպե անց ծանր վնասվածք էր ստացել:
Բժիշկների խոսքով Մունիեսան պետք է բաց թողնի մոտ վեց ամիս: Մոտ օրերս նրան կվիրահատեն: