Գլխավոր էջ » 2012»Հուլիս»25 » Պիկեն պատասխանել է այն հարցին, թե ինչու է կտրում դարպասների ցանցերը
14:54
Պիկեն պատասխանել է այն հարցին, թե ինչու է կտրում դարպասների ցանցերը
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն, ով այժմ գտնվում է Շանհայում, առցանց-չատով զրույցի է բռնվել Չին երկրպագուների հետ:
Չատը ողողված էր հարցերով, սակայն Պիկեն հանգիստ շնչով պատասխանում էր բոլոր հարցերին:
Հարց. Պիկե, պաշտպանի ինչ հատկանիշ է պետք, որ կարողանա հանդես գալ «Բարսելոնայում» Պատասխան. Պաշտպանը պետք է լինի արագավազ, որովհետև «Բարսան» միշտ հարձակվում է և ֆուտբոլիստը պետք է հասցնի և՛ հարձակվել, և՛ պաշտպանվել:
Հարց. Դրոգբան իր կարիերայի «մայրամուտն» անցկացնում է Չինաստանում: Վերջերս բոլոր հասակն առած ֆուտբոլիստները ձգտում են հանդես գալ այլ ֆուտբոլային երկրներում: Դուք այդպես կվարվե՞ք Պատասխան. Ես երջանիկ եմ, որ «Բարսելոնայի» մասնիկն եմ: Սիրում եմ Չինաստանը, շատ լավ երկիր է: Արձակուրդներս լավ անցան: Վերջերս Շակիրայի հետ հանդիպեցինք կասատկային (Դելֆինի տեսակ): Շատ հետաքրքիր էր այդ ամենի մասին կիսվել սոց.ցանցում: Ճիշտն ասած այդ հարցն ինձ չի հետաքրքում: Ես երիտասարդ եմ և ապագան կանխորոշել չեմ կարող:
Հարց. Պիկե, դուք ամեն գավաթի հաղթանակից հետո կտրում եք դարպասների ցանցերը: Ինչո՞ւ Պատասխան. Ես տեսել եմ, թե ինչպես են բասկետբոլիստները հաղթանակից հետո կտրում ցանցերը: Ես այդ ցանցերը պահում եմ ինձ որպես հուշանվեր:
Հարց. Ո՞վ է ձեր ամենամոտ ընկերը Պատասխան. Ամենամոտ ընկերներս Սեսկն ու Պույոլն են: Պույոլն ինձ համար մեծ եղբայր է, ով խորհուրդներ և ուղություններ է ցույց տալիս: Սեսկին գիտեմ 9 տարեկանից: Նա իմ ամենամոտ ընկերն է: Թիմակիցներս էլ ունեն իրենց տեղը: Մենք ընդհանրապես գաղտնիքներ չունենք: