Երեկ կայացած «Համբուրգ» - «Բարսելոնա» մինչմրցաշրջանային ընկերական հանդիպման ընթացքում խաղադաշտ դուրս եկան երեք նորեկ:
Խուան Անխել Ռոման
Առաջին նորեկը Խուան Անխել Ռոմանն է: Նա «Բարսելոնա» Բ տեղափոխվեց այս ամառ: Անցյալում նա հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» և «Էսպանյոլի» երիտասարդական թիմերում:
Ռոմանն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ որպես գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Մեկ անգամ նա հասցրել է հանդես գալ «Բարսելոնա» Բ-ում: Վերջինս այդ ընկերական խաղում գոլի հեղինակ է դարձել:
Ընդհանուր առմամբ մեկ խաղով գնահատելը շատ սխալ գործ կլինի, սակայն առաջին խաղում այսպիսի հաջող ֆուտբոլ ցուցադրելն ամեն ոք չէ, որ կկարողանա:
Կարլես Պլանաս
Չնայած նրան, որ Պլանասը «Բարսելոնա» Բ-ի «վետերաններից» է, նա դեռ չէր հասցրել հանդես գալ գլխավոր թիմում: Պլանասը կարող էր հանդես գալ նաև անցյալ մինչմրցաշրջանում, սակայն նրան խանգարեցին Իսպանիայի մինչև 20 տարեկանների հավաքականի հավաքները:
Պատրիկ Գաբարրոն
«Խուվենիլ» Ա թիմի 6 ֆուտբոլիստներից, ովքեր տեղափովել էին «Բարսելոնա» Բ, միայն Գաբարրոնը կարողացավ մասնակցել երեկ կայացած հանդիպմանը:
Օյերը, Բոլյոն, Սերխի Գոմեսը, Իլիեն, Սերխի Ռոբերտոն, Լոբատոն, Ռաֆինյան, Դեուլոֆեուն և Էսպինոսան, ովքեր ուղևորվել էին Գերմանիա, արդեն ճաշակել էին «նորամուտ» հասկացողությունը գլխավոր թիմում:
|