Ինչպես հաղորդում է TMW-ն, Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հասկացնել է տվել, որ ակումբը մտադիր չէ վաճառել թիմի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլային:
«Ես մեծ հույսեր եմ կապում Աֆելլայի հետ: Նրա վաճառքի մասին խոսք լինել չի կարող», – ասել է Վիլանովան:
Հիշեցնենք, որ Հոլանդացի ֆուտբոլիստին ցանկանում էին ձեռք բերել «Ինտերն» ու «Լիվերպուլը»: