Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան երեկ կայացած «Համբուրգ» - «Բարսելոնա» հանդիպումից հետո խոսել է խաղի մասին:
«Բարսելոնան» լավ հանդիպում անցկացրեց: Մենք կառավարում էինք գնդակը, և խաղի մեծ մասն անցկացրեցինք մրցակցի կիսադաշտում: Իմ թիմը բավական լավ էր պրեսինգի դիմում: Ամառային հանգստից հետո թիմը լավ մարզավիճակում է: Համբուրգին» հաղթեցինք «Բարսելոնայի» ոճով:
Ինձ շատ վատ զգացի, երբ հասկացա, որ Մունիեսան ծանր վնասվածք է ստացել: Ցավալի է, երբ կորցնում ես այնպիսի մի ֆուտբոլիստի, ով ցանկանում է անընդհատ խաղալ: Նա մեկ անգամ անցել է այդ ճանապարհով և ես հուսով եմ, որ նա չի վհատվի:
Շատ հաճելի էր ինձ զգալ գլխավորի դերում: Ես միշտ երկրորդն եմ եղել Գվարդիոլայի ժամանակ: Պեպի հետ ես միշտ համաձայն էի, որովհետև իմ և Պեպի մտքերը համընկնում էին»,- Վիլանովայի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: