Տիտո Վիլանովայի մամլո ասուլիսից հետո տեղի ունեցավ ևս երկու մամլո ասուլիս: Խոսեցին թիմի երկու ֆուտբոլիստները` Ադրիանոն և Ալեքսիս Սանչեսը:
Ադրիանո
«Թիմը պայմանագիր է կնքել Խորդի Ալբայի հետ: Նա շատ երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով կարողացել է փայլել «Եվրո 2012»-ում: Նրա գալուց հետո մրցակցությունն ավելի է թեժացել: Ես կշարունակեմ աշխատել: Թիմին պետք են Ալբայի պես ֆուտբոլիստներ, ովքեր կօգնեն հաղթանակներ տոնել: Ես էլ կաշխատեմ օգնել թիմին»,-ասել է Ադրիանոն:
Ալեքսիս Սանչես
«Անցյալ մրցաշրջանն ինձ շատ բան սովորեցրեց: Ես մերվեցի թիմի հետ և ձեռք բերեցի նոր շրջապատ: Անցյալ մրցաշրջանն ինձ համար ծանր սկսվեց: Վնասվածքը ինձ խանգարեց լավ դրսևորելու համար: Այս մրցաշրջանում կանեմ ամեն ինչ, որպիսի թիմում կարևոր դեր խաղալ»,-ասել է Սանչեսը: