Գլխավոր էջ » 2012»Հուլիս»24 » Տիտոն մամլո ասուլիսի ժամանակ խոսել է Մեսսիի և Ալվեշի մասին
16:16
Տիտոն մամլո ասուլիսի ժամանակ խոսել է Մեսսիի և Ալվեշի մասին
Տիտո Վիլանովան ներողություն է խնդրել «Համբուրգի» երկրպագուներից և ասել, որ չի ցանկացել վտանգի ենթարկել Մեսսիին:
«Ես ներողություն եմ խնդրում երկրպագուներից այս միջադեպի համար: Մենք այդ լուրի մասին իմացել ենք վերջին րոպեին: Արդեն ուշ էր ինչ-որ բան փոխելու համար:
Բժիշկների հետազոտություններից հետո պարզ դարձավ, որ Մեսսին չի կարող հանդես գալ այսօրվա ընկերական հանդիպումում: Մեսսին այն ֆուտբոլիստներից է, ով միշտ ցանկանում է խաղալ, սակայն ես չեմ ցանկացել վտանգի ենթարկել նրա առողջական վիճակը:
Մեզ համար մեծ պատիվ է լինել այս քաղաքում, հենց այս օրը: Մենք գիտենք, որ «Համբուրգը» շատ լավ թիմ է և ցանկանում է հաղթանակներ տոնել»,-ասել է Տիտոն:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը խոսել է նաև Դանի Ալվեշի մասին:
«Ես չգիտեի և անգամ մտքովս չէր կարող անցնել, որ Դանին թիմում իրեն մենակ է զգացել: Իմանալուն պես ես կզանգահարեի և կզրուցեի նրա հետ: Ինձ համար Դանին աշխարհի լավագույն եզրային պաշտպանն է»,- հայտարարել է նա:
Տիտոն խոսել է նաև Կատալոնիայում տեղի ունեցած հրդեհի և տուժվածների մասին: