Գերմանական լրատվամիջոցների մոտ կա մի կարծիք, որը կարող է համապատասխանել իրականությանը: Նրանց կարծիքով «Բարսայի» գլխավոր աստղ Լեո Մեսսիի վնասվածքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Այսպիսի եզրակացությունն ունի իր հիմքերը: Նախ, որ Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքում բացակայում է երեկ երեկոյան կայացած մարզման նկարները: Չկա նաև ինչ-որ տեսանյութ, որտեղ կերևար Մեսսիի վնասվածքը:
Գերմանական ԶԼՄ-ները կարծում են, որ Մեսսիի կեղծ լուրը կարող է իր մեջ պարունակել փոքրիկ խարդախություն: Խարդախության իմաստը բուքմեքերական բարձր գործակիցներ ստանալն է:
Ինչևէ, այս ամենը կարող է նաև զուգադիպություն լինել: