Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 24 » Տիտոն բացում է վարագույրները. «Համբուրգ» - «Բարսելոնա»
13:28
Տիտոն բացում է վարագույրները. «Համբուրգ» - «Բարսելոնա»
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան այսօր ժամը 20:00-ին աշխարհահռչակ «Իմտեխ արենա» մարզադաշտում կբացի գալիք մինչմրցաշրջանի վարագույրները: 8 օրյա մարզումներից հետո Տիտոն առաջին անգամ հանդիպման ընթացքում կգլխավորի Կատալոնական թիմը: Առանց առանցքային խաղացողների
Մինչմրցաշրջանին չեն մասնակցի թիմի մի քանի առանցքային խաղացողներ: Վալդեսը, Պիկեն, Բուսկեթսը, Չավին, Ինիեստան, Սեսկը և Պեդրոն թիմ կվերադառնան միայն հուլիսի 30-ից հետո: «Եվրո 2012» մրցաշարն անցկացնելու պատճառով նրանք բաց կթողնեն այս մինչմրցաշրջանը:
Առանց Մեսսիի Մոնտոյան և Ալբան բացի պայմանագրերի վերջնական ստորագրման, իրենց ամառը կանցկացնեն Լոնդոնի Օլիմպիական խաղերում հանդես գալով: Մեսսին, Վիլյան, Պույոլը, Տիագոն և Կուենկան կվերականգնվեն վնասվածքներից: