Կատալոնական «Բարսելոնան» առավոտյան ժամը 11:00-ին ուղևորվեց Գերմանիա: Տիտո Վիլանովայի տրամադրության տակ կան 21 ֆուտբոլիստներ, ովքեր այսօր երեկոյան կմրցեն Գերմանական «Համբուրգի» հետ: Թիմի հետ Գերմանիա ուղևորվեցին ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելը, Խորդի Մոիսը, Խորդի Մեստեն և Անդոնի Սուբիսարետան: Վայրէջքը նախատեսված է Երևանյան ժամանակով 13:45-ին:
Վայրէջքից անմիջապես հետո տեղի կունենա մամլո ասուլիս թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի, Ալեքսիս Սանչեսի և Ադրիանո Կորեայի հետ:
Հիշեցնենք, որ թիմի հետ Գերմանիա չի ուղևորվել Լեո Մեսսին, ով ստացել է ներքին մկանային գեմատոմա և չի կարող օգնել թիմին:
|