Կատալոնական «Բարսելոնան» քիչ առաջ ավարտեց իր վերջին մարզումը «Համբուրգի» դեմ խաղից առաջ: Տիտո Վիլանովայի տրամադրության տակ կան 22 ֆուտբոլիստներ:
Գլխավոր թիմից մարզվեցին Պինտոն, Ալվեշը, Բարտրան, Մունիեսան, Դոս Սանթոսը, Ալեքսիսը, Մեսսին, Մասկերանոն, Աֆելլայը և Ադրիանոն:
«Բարսելոնա» Բ-ից մարզվեցին Օյերը, Իլիեն, Սերխի Ռոբերտոն, Դեուլոֆեուն, Ռաֆինյան, Խոան Անգել Ռոմանը, Սերխի Գոմեսը, Լոբատոն, Պատրիկը, Պլանասը, Բալլյուն և Էսպինոսան:
Թիմը Համբուրգ կուղևորվի վաղն առավոտյան: Ժամանելուց հետո մամլո ասուլիսի կմասնակցի Տիտո Վիլանովան:
|