Կատալոնական «Բարսելոնայի» Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ նա լիովին պատրաստ է նոր մրցաշրջանին: Պաշտոնական կայքի հավաստմամբ, Բրազիլացի պաշտպանը ուրախ է, որ հանդես է գալիս «Կապտանռնագույների» կազմում: Վերջինս նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հավատում և վստահում է իրեն:
Դանին ցանկանում է այս տարի էլ ավելի լավ հանդես գալ Չեմպիոնների լիգայում: Նրա խոսքերով, թիմը կշարունակի լինել մրցակցության մեջ և կանցկացնի լավ մրցաշրջան:
«Շատ դժվար մրցաշրջան է սպասվում մեզ, սակայն մենք ցանկանում ենք մնալ պայքարի և մրցակցության մեջ: Մենք պատրաստվելու ենք ներկայանալ 200 %-ով: Անձամբ ես մնալու եմ թիմում և շարունակելու եմ օգնել հաղթանակներ տոնել: Շատ էին խոսակցությունները, թե ես լքելու եմ թիմը: Ափսոսում եմ, որ «Բարսան» ինձ չէր պաշտպանում: Կարծում եմ՝ արժանի եմ մարդկանց հարգանքին և ամեն ինչ կանեմ այն չկորցնելու
համար: Ամեն ինչ մնացել է նախկինի պես: Տիտոն հստակ գաղափարներ ունի: Միակ
տարբերությունն այն է, որ Գվարդիոլան մեր կողքին չէ: Ինչևէ, մենք ունենք մեկ գլխավոր փոփություն, սակայն այդ փոփոխությունը ոչինչ չի խառնելու այլ շարունակելու է Պեպի գործը: Նրա խոսքերը մեզ համար շատ պարզ և հասկանալի են: Կախշատենք այնպես անել, որ մեր երկրպագուները միշտ ուրախ լինեն»,-ասել է Դանին:
Ինչ վերաբերվում է «Բարսելոնայի» նորեկ Խորդի Ալբային, ապա վերջինս նշել է, որ Ալբան լավ ձեռքբերում է և կաշխատի արդարացնել բոլորի սպասելիքները:
|