Կատալոնական «Բարսելոնան» իր մինչմրցաշրջանային մարզումները սկսել է հուլիսի 16-ից: Բուժզննումից հետո ֆուտբոլիստները սկսեցին իրենց մարզումները: Թիմի հետ մարզվում էին նաև «Բարսելոնա» Բ-ի ֆուտբոլիստներից մի քանիսը:
Երկուշաբթի: Բուժզննում
Տիտո Վիլանովայի գլխավորությամբ թիմը ժամանեց Բարսա և բուժզննման ենթարկվեց: Հաջորդ օրը թիմին միացել էր նաև «Բարսելոնայի» Ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը, ով ողջունեց իր թիմակիցներին և շփվեց Անդոնի Սուբիսարետայի հետ:
![Բուժզննում // ArmBarca.com](http://media2.fcbarcelona.com/media/asset_publics/resources/000/023/445/original/2012-07-16_REVISION_MEDICA_16.v1342945858.JPG)
Երեքշաբթի: Առաջին մարզումը Տիտո Վիլանովայի գլխավորությամբ
Տիտո Վիլանովայի սաները երեքշաբթի օրը պատրաստվել էին միանգամից 2 մարզման: Առաջին մարզումը տեղի ունեցավ Երևանյան ժամանակով 11:00-ին, իսկ երկրորդը` 21:00-ին, արդեն փակ դռների ներքո: ![Աբիդալը ողջունում է Տիտոյին // ArmBarca.com](http://media4.fcbarcelona.com/media/asset_publics/resources/000/023/446/original/2012-07-17_VESTAURIO_02.v1342946108.JPG)
Ուրախալի լուրերից մեկը դարձավ Վիլյայի վերադարձը: Բժիշների ներկայությամբ մարզվեցին Դանի Ալվեշը և Ֆոնտասը: Այդ ընթացքում Իսաակ Կուենկան մարզվում էր մարզադահլիճում: Տիագո Ալկանտարան շարունակում էր իր վերականգնողական մարզումները: «Բարսելոնայի» հետ մարզվեցին «Բարսելոնա» Բ-ի 8 ֆուտբոլիստներ: Օյերը, Սերխի Գոմեսը, Պլանասը, Սերխի Ռոբերտոն, Իլիեն, Ռաֆինյան, Կիկո Ֆեմենիան և Լոբատոն:
![Մարզում // ArmBarca.com](http://media3.fcbarcelona.com/media/asset_publics/resources/000/023/447/original/2012-07-17_ENTRENO_TARDE_35.v1342946183.JPG)
Երկուշաբթի: Երկրորդ մարզումը
Թիմը շարունակեց իր մարզումները անչափ շոգ եղանակի ներքո: Վիլյան, Դանին և Ֆոնտասը մարզվեցին բժիշկների ներկայությամբ: Տիագոն և Կուենկան մարզվեցին մարզասրահում: ![Մարզում // ArmBarca.com](http://media2.fcbarcelona.com/media/asset_publics/resources/000/023/448/original/2012-07-18_ENTRENO_71.v1342946390.JPG)
Հինգշաբթի: Ընդհամենը մեկ մարզում
Տիտո Վիլանովայի սաները հիգշաբթի օրվա ընթացքում անցկացրեցին ընդհամենը մեկ մարզում: Երեկոյան ֆուտբոլիստներին հանգիստ էր տրվել: Մարզչի տրամադրության տակ կար 20 ֆուտբոլիստ. 12-ը գլխավոր թիմից էին, իսկ 8-ը «Բարսելոնա» Բ-ից:
![Մարզում // ArmBarca.com](http://media1.fcbarcelona.com/media/asset_publics/resources/000/023/449/original/2012-07-19_ENTRENO_50.v1342946514.JPG)
Ուրբաթ: Չորս դարպասապահ
Ուրբաթ օրը «Բարսելոնան» անցկացրեց ևս երկու մարզում. Առավոտյան մարզմանը մասնակցում էին 21, իսկ երեկոյան` 19 ֆուտբոլիստ: Մարզմանը չմասնակցեց Կիկոն մկանային ծանրաբեռնվածության պատճառով: Դանի Ալվեշն էլ, իր հերթին, մարզվեց թիմի հետ: ![Մարզում // ArmBarca.com](http://media1.fcbarcelona.com/media/asset_publics/resources/000/023/450/original/2012-07-20_ENTRENO_07.v1342946698.JPG)
Շաբաթ: վերջին մարզումը
Վերջին մարզմանը մասնակցում էին 19 ֆուտբոլիստ: Մարզմանը չմասնակցեցին Կիկո Ֆեմենիան, Տիագոն և Կուենկան: ![Մարզում // ArmBarca.com](http://media2.fcbarcelona.com/media/asset_publics/resources/000/023/451/original/2012-07-22_ENTRENO_24.v1342946833.JPG)
Կիրակի օրը թիմը հանգստանում է: Տիտո Վիլանովայի սաները մարզումներին կմիանան երկուշաբթի օրը:
|