| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
16:09 Աֆելլայը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ» |
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Հոլանդիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլային: Կայքի հավաստմամբ առաջիկայում Անգլիական ակումբը պաշտոնական առաջարկ կանի «Բարսելոնային»:
Աֆելլայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո, նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2015 թվականի հուլիսը:
Հոլանդացու ծառայություններով հետաքրքված են նաև Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»: Նախորդ մրցաշրջանում Աֆելլայն ընդամենը երեք հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 630 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|