Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան
Խավիեր Մասկերանոն իր մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ ցանկանում է
շարունակել մրցելույթները «Բարսայի» կազմում: Արգենտինացի կիսապաշտպանը մոտ
է նոր երկարաժամկետ պայմանագրի կնքմանը:
«Ես շատ եմ ցանկանում
խաղալ «Բարսելոնայում» և պատրաստ եմ երկարաձգել պայմանագիրս: Այս հարցում
ամեն ինչ լավ է ընթանում: Երբ տեղափոխվում էի «Բարսելոնա», ֆինանսական
հարցերն առաջնային դեր չէին խաղում: Ես շատ եմ գնահատում ակումբի
վերաբերմունքն իմ և իմ ընտանիքի նկատմամբ», – ասել է Մասկերանոն:
Նշենք,
որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել էր, որ
Մասկերանոյի պայմանագրի երկարաձգման հարցում զգալի առաջընթաց կա, և այն
շուտով կկնքվի:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը
«Բարսելոնա» է տեղափոխվել 2010թվականին «Լիվերպուլից»: Անցած երկու
մրցաշրջանների ընթացքում Կատալոնացիների կազմում Մասկերանոն անցկացրել է 58
հանդիպում: