Կատալոնական «Բարսելոնան» այսօր երեկոյան Տիտո Վիլանովայի ղեկավարությամբ «Սյուդադ Էսպորտիվա»-ում անցկացրեց իր երկրորդ մարզումը: Մարզմանը ներկա էին թիմի 12 և «Բարսելոնա» Բ-ի 8 ֆուտբոլիստ: Գլխավոր թիմի հետ մարզվեցին Օյերը, Սերխի Գոմեսը, Պլանասը, Սերխի Ռոբերտոն, Իլիեն, Ռաֆինյան, Կիկո Ֆեմանյան և Լոբատոն:
Բժիշկների հսկողության ներքո մարզվեցին Տիագոն, Կուենկան, Դանի Ալվեշը և Ֆոնտասը:
Նշենք, որ հինգշաբթի օրվա ընթացքում «Բարսելոնան» կանցկացնի ընդհամենը մեկ մարզում: Մարզումից հետո մամլո ասուլիս կտա թիմի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն: Ուրբաթ օրը թիմը կվերադառնա իր նախկին գրաֆիկին:
Նկարները տեսնելու համար սեղմեք այստեղ
|