| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:52 Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն |
Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Եզրափակչում «Կարմիր Ֆուրիան» մրցում էր «Հելլենների»՝ Հույնների հետ: «Կատաղած ցլերի»` «Եվրո 2012»-ում հաղթանակներից ոգևորված մինչև 19 տարեկանների հավաքականը հաղթեց Հունաստանի մինչ 19 տարեկանների հավաքականին 1:0 հաշվով:

Հաղթական գնդակը հանդիպման 79-րդ րոպեին խփեց Մադրիդի «Ռեալի» եզրային կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսը: Հանդիպման աստղերից էր նաև Դեուլոֆեուն, ով հանդիսանում է Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Իսպանիան էլիտ ռաունդում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր և դժվար հաղթանակ տարավ մեր նկատմամբ: Մերոնք մայիսին կայացած խաղում 1:2 հաշվով պարտվեցին Եվրոպայի ապագա չեմպիոններին` վճռական գոլը բաց թողնելով մրցավարի ավելացրած ժամանակում:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 589 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|