Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Խորդի Ալբան մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իսպանիայի օլիմպիական հավաքականը պայքարելու է միմիայն ոսկե մեդալ շահելու համար:
«Շատ ուրախ եմ, որ կարող եմ օգնել հավաքականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ: Մեր հավաքականը ցանկանում է ոսկե մեդալ ստանալ: Կանենք ամեն ինչ»,-եզրափակել է Ալբան:
Խավի Մարտինեսի և Խուան Մատայի կողքին նստած Ալբան նշեց, որ հավաքականը պատրաստ է դուրս գալ ասպարեզ: