| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
17:57 Մեսսին սպառնում է դատի տալ «Kepes Sport» Հունգարական ամսագրին |
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Կատալոնական «Բարսելոնայի» Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին սպառնացել է դատի տալ «Kepes Sport» Հունգարական ամսագրին Արգենտինացու հարցազրույցը տպագրելու համար, որում նա իբր պատմել է, թե փոքր ժամանակ թիմակիցներն իրեն համրի տեղ են դրել:
Ինչպես նշել է Մեսսին, նա երբեք չի շփվել այս ամսագրի ներկայացուցիչների հետ:
«Այս հարցազրույցն իրականում գոյություն չունի: Ես ցանկանում եմ հերքել այն և նշել, որ երբեք այդպիսի բաներ չեմ ասել: Ես իրավունք ունեմ դատի տալ Kepes Sport-ին», – Ասել է Մեսսին:
Հիշեցնենք նաև, որ ArmBarca-ն նույնպես անդրադարձել էր այդ հարցազրույցին, որը թարգմանվել էր հայերեն և ներկայացվել էր ձեզ:
Աղբյուրը` http://www.goal.com/en/news/60/south-america/2012/07/15/3242899/messi-threatens-legal-action-against-hungarian-magazine
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 963 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|