Դավիդ Վիլյան կարոտել է ֆուտբոլը և ցանկանում է վաղվանից միանալ թիմին: Երկուշաբթի օրը Կատալոնական «Բարսելոնան» կսկսի պատրաստվել մինչմրցաշրջանի խաղերին:
Երեքշաբթի օրվանից «Բարսան» օրը երկու անգամ մարզում կանցկացնի: Դավիդ Վիլյան, ով վնասվածք էր ստացել անցյալ տարվա դեկտեմբերին, ցանկանում է միանալ թիմակիցներին և մարզվել մինչև վերջ:
«Չեմ կարողանում դիմանալ: Սպասում եմ, թե երբ պետք է վերջանա արձակուրդս: Ցանկանում եմ մոռանալ ամեն ինչ և սկսել նորից իմ կյանքը»,-ասել է Վիլյան իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք «Բարսելոնայի» մինչմրցաշրջանի խաղացանկը և մարզումների օրերը.
Հուլիսի 16, երկուշաբթի
10:30 Բուժզննում Հուլիսի 17, երեքշաբթի
11:00 Մարզում 14:00 Անտոնի Սուբիսարետայի և Տիտո Վիլանովայի համատեղ ասուլիսը «Սյուտատ Էսպորտիվա»-ի մամլո ասուլիսների սրահում 21:00 Մարզում
Հուլիսի 18, չորեքշաբթի
11:00 Մարզում 13:30 Մամլո ասուլիս 21:00 Մարզում
Հուլիսի 19, հինգշաբթի
11:00 Մարզում 13:30 Մամլո ասուլիս 21:00 Մարզում
Հուլիսի 20, ուրբաթ
11:00 Մարզում 13:30 Մամլո ասուլիս 21:00 Մարզում
Հուլիսի 21, շաբաթ
11:00 Մարզում 13:30 Մամլո ասուլիս
Որից հետո թիմը կուղևորվի դեպի Համբուրգ:
Երեքշաբթի, Հուլիսի 24(20.00) Համբուրգ-ԲարսելոնաԸնկերական հանդիպում (Համբուրգ). Մինչմրցաշրջան 2012-13
Շաբաթ, Հուլիսի 28 (01.00) Ռաջա Ատլետիկ – ԲարսելոնաԸնկերական հանդիպում (Տանժեր). Մինչմրցաշրջան 2012-13