Իսպանական Marca-ն հարցում է անցկացրել, թե սպորտային աշխարհի ներկայացուցիչներից ովքեր կարող են դավաճանել իրենց կանանց:
Առաջին տեղում է հայտնվել Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ում օգտին քվեարկել են այցելուների 37.9 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մարդիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն (26,4 տոկոս), եռյակը եզրափակել է Արքայական ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասը (24,3 տոկոս):
Չորրորդ տեղում է գտնվում աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն, ով արժանացել է ձայների 16,1 տոկոսին: Նույնքան ձայն է հավաքել նաև Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան:
Տասնյակում տեղ են գտել նաև Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը (14,9 տոկոս) Անգլիական ֆուտբոլի թերևս լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Դևիդ Բեքհեմը (14,6 տոկոս), «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն (13,8 տոկոս) Կրիշտիանու Ռոնալդուն (12,6 տոկոս) և սերֆինգի աշխարհի փոխչեմպիոն Կելի Սլեյթերը (11,5 տոկոս):
Նշենք, որ հարցմանը մասնակցել են մոտ 3600 ընթերցողներ:
Աղբյուրը` http://www.marca.com/2012/07/12/futbol/1342098901.html
|