Գլխավոր էջ » 2012»Հուլիս»11 » Լապորտա. «Մոուրինյոն խորամանկ ագրեսոր է, բայց պետք է հարգել RFEF-ի որոշումը»
12:29
Լապորտա. «Մոուրինյոն խորամանկ ագրեսոր է, բայց պետք է հարգել RFEF-ի որոշումը»
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) որոշումը պետք է հարգել:
RFEF–ի նախագահ Անխել Մարիա Վիլյարը Պորտուգալացի մասնագետին եւ «Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային որակազրկել էր երկու խաղով:
Հիշեցնենք, որ երկրորդ տուրի ժամանակ ֆուտբոլիստների եւ մարզիչների միջև եղավ ծեծկռտուք: Ծեծկռտուքի ժամանակ Մոուրինյոն մատը մտցրել էր Վիլանովայի աչքը: Ահա այս միջադեպը հիմք դարձավ, որ նրանք երկուսն էլ որակազրկվեցին: Սակայն լուրեր տարածվեցին, որ վերջիններս կմասնակցեն Իսպանիայի Սուպերգավաթի խաղերին:
«Կասկած չունեմ, որ Մոուրինյոն ագրեսոր է: Սակայն RFEF -ն վերանայում է իր որոշումը, եւ նախագահի կայացրած վերջնական որոշումը պետք է հարգել: Դա նրա առաքելությունն է: Իհարկե, Մուրինյոն խորամանկ է եւ գործել է Վիլանովայի թիկունքում: Պետք էր միայն Մուրինյոյին պատժել, որովհետեւ Վիլանովայի ռեակցիան նման իրավիճակում շատ տրամաբանական էր»,-հայտարարել է Լապորտան: