Ինչպես հայտնում է El Mundo Deportivo-ն, Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Լոնդոնյան «Չելսիի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուին: Անցյալ տարի Կատալոնացիները վաճառեցին իրենց 20-ամյա սանին 5 մլն ֆունտով, բայց պայմանագրում նշված է, որ «Բարսան» 1 տարի հետո հետո կարող է հետ վերադարձնել նրան 10 միլիոն ֆունտով:
«Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Ես դրա մասին ոչինչ չգիտեմ և ես «Չելսիի» ֆուտբոլիստ եմ: Այո, ես ուզում եմ վերադառնալ հարազատ թիմ, բայց դա շատ բաներից է կախված»:
«Թիմից հեռացա, որովհետև չունեի խաղային պրակտիկա: Ես ինձ չեմ համարել թիմի մասնիկ և հեռացել եմ»:
«Ես չեմ տեղափոխվի, եթե չեմ ունենալու խաղային պրակտիկա: Եթե Տիտոն հետաքրքրվում է իմ ծառայություններով, ապա իմ համարը դժվար չէ գտնել», – ասել է Օրիոլը: