Գլխավոր էջ » 2012»Հուլիս»10 » «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստին հեռացնում են «Pepsi»-ի պատճառով
13:07
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստին հեռացնում են «Pepsi»-ի պատճառով
Ինչպես հաղորդում է Globo-ն, «Coca-Cola» ընկերությունը որոշել է խզել Բրազիլական «Ատլետիկո Մինեյրո» ակումբի հարձակվող Ռոնալդինյոյի պայմանգիրը:
Բանն այն է, որ երկու ամիս առաջ կայացած մամուլի ասուլիսում 32-ամյա ֆուտբոլիստի սեղանի վրա երկու շիշ «Pepsi» է դրված եղել:
«Coca-Cola» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ կերպ բրազիլացին խախտել է համաձայնագրի պայմանները: Հայտնի ընկերությունն այլեւս չի ցանկանում համագործակցել Ռոնալդինյոյի հետ:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն ու Coca-Cola-ն համագործակցում էին 2011 թվականից: Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը բրազիլացի ֆուտբոլիստին վճարում էր տարեկան 750 հազար դոլար: