| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:55 Խավի Մարտինես` ներս, Աֆելլայ և Ադրիանո` դուրս |
Ինչպես հաղորդում է Marca-ն, Իսպանիայի ազգային հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը դարձել է Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը:
«Ատլետիկի» նախագահ Խոսու Ուրրուտիան վերջերս հայտարարել էր, որ Խավի Մարտինեսին ձեռք բերելու համար գնող թիմը պետք է վճարի 40 միլիոն եվրո:
Վերջերս թիմից հեռացավ Մալիի հավաքականի կիսապաշտպան Սեյդու Կեյտան, որից հետո թիմը սկսեց փնտրել վերջինիս փոխարինող ֆուտբոլիստին:
Իսպանական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելը պատրաստ է վճարել այդ գումարը, սակայն թիմը ստիպված կլինի վաճառել Հոլանդացի Իբրահիմ Աֆելային ու Բրազիլացի Ադրիանոյին: «Բարսելոնան» Մարտինեսին կառաջարկի տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ:
Sport.es-ն էլ, իր հերթին նշում է, որ «Բարսան» այժմ ունի ընդհամենը 26 մլն եվրո, ինչը բավական չէ Խավի Մարտինեսին գնելու համար:
Կայքի հավաստմամբ թիմը ցանկանում է վաճառել Հոլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլային և Բրազիլացի պաշտպան Ադրիանոյին:
Հիշեցնենք, որ Իբրահիմ Աֆելլայի ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիական «Լիլլ»-ը, իսկ Ադրիանոյի` Իտալական «Յուվենթուսը»:
Աղբյուրը` http://www.marca.com/2012/07/09/futbol/equipos/barcelona/1341811570.html
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 834 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|