Երեկ երեկոյան Կատալոնական «Բարսելոնայի» և Մալիի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեյդու Կեյտան հայտարարել է, որ հեռանալու է ակումբից:
Պաշտոնական ակումբի կայքը նշում է, որ Կեյտան շնորհակալ է ակումբից, իրեն տրված հիանալի տարիների համար:
«Ես ցանկանում եմ լքել ակումբը: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր ինձ ուժ են տվել և երկրպագել են»,-եզրափակել է Կեյտան:
Ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելն էլ, իր հերթին նշել է, որ Կեյտան եղել է թիմի գլխավոր մասնիկներից մեկը:
«Կեյտա, ցանկանում եմ քեզ նորանոր հաջողություններ քո ապագա թիմի հետ»,- գրել է Ռոսսելը իր Twitter-յան պատին:
Կեյտան մոտ օրերս կարող է 2,5 տարվա պայմանագիր կնքել Չինական ակումբի` «Դալիան Աէրբին» թիմի հետ:
|