| 
 
 
 
 
| Վիճակագրություն |  | 
 Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |  
 | | 
 
| 16:12  The Sun. «Բարսան» պատրաստ է վաճառել Վիլյային եւ գնել Վան Պերսիին |  | Լոնդոնյան «Արսենալի» և Հոլանդիայի հավաքականի 28-ամյա ռմբարկու Ռոբին վան Պերսիին հետևում են «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան» եւ «ՊՍԺ»-ն: 
 Ինչպես արդեն նշել էինք, Հոլանդացի ֆուտբոլիստը այդքան էլ չի ցանկանում մերվել պարտությունների հետ և ցանկանում է հեռանալ «Արսենալից»:
 
 The Sun կայքի հավաստմամբ, այժմ խառը խոսակցություններ են ընթանում և դժվար է պարզել, թե որտեղ կշարունակի իր կարիերան Վան Պերսին:
 
 «Սիթին» պատրաստ է բանակցությունները սկսել 15 միլիոն ֆունտ ստերլինգից` ակնարկելով, որ գումարը չի կարող գերազանցել 20 միլիոն ֆունտը:
 
 «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Դավիդ Վիլյային եւ նրա դիրքի համար գնել Վան Պերսիին: Կատալոնացիներին կարող է օգնել Սեսկ Ֆաբրեգասի մտերմությունը Վան Պերսիի հետ:
 
 Ֆրանսիական ՊՍԺ-ն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները` կատարելու Հոլանդացու առավելագույն պահանջները: Միայն թե Վան Պերսին դժվար թե ցանկանա հանդես գալ Ֆրանսիական առաջնությունում:
 
 Աղբյուր` http://www.thesun.co.uk/sol/homepage/sport/football/4415320/Robin-van-Persie-transfer-Barcelona-and-PSG-join-chase-for-Arsenal-striker.html
 |  | Կատեգորիա: Նորություններ | 
Դիտումներ: 984 | 
Ավելացրեց: Մեսսի2013 |  | 
 | 
 
 
 
 
 |