| 
 
 
 
 
| Վիճակագրություն |  | 
 Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |  
 | | 
 
| 15:56  Նանի. «Ռոնալդոյի որոշումը անհասկանալի էր» |  | Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանին, Իսպանիայի հավաքականի տղաները մեծագույն չեմպիոններ են: 
 «Կիսաեզրափակիչում, հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Ռոնալդուն ինքը որոշեց հարվածել վերջինը: Չգիտեմ, թե ինչու նա այդպես որոշեց:
 
 Ամեն դեպքում, մենք արժանի չէինք: 11 մետրանոցները վիճակախաղ են և ոչ ոք այդ ժամանակ չի կարող լինել ֆավորիտ: Մեր հավաքականը կարող է հպարտանալ, քանի որ Իսպանիայի հետ մենք հրաշալի հանդիպում անցկացրինք:
 
 Ըստ խաղի` մենք պետք է հաղթեինք, բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց:
 
 Սակայն ես չեմ ակնարկում, թե Իսպանիայի հավաքականն արժանի չէր չեմպիոնությանը: Նրանք մեծագույն չեմպիոններ են», - Եզրափակել է Նանին:
 
 Աղբյուրը` http://www.goal.com/en-gb/news/3284/euro-2012/2012/07/07/3226041/cristiano-ronaldo-demanded-last-penalty-against-spain
 
 |  | Կատեգորիա: Նորություններ | 
Դիտումներ: 1072 | 
Ավելացրեց: Մեսսի2013 |  | 
 | 
 
 
 
 
 |