Կատալոնական «Բարսելոնայի» պատմության ընթացքում Օլիմպիական խաղերին մասնակցել են թիմի 24 ֆուտբոլիստ: 1920 թվականից սկսած (1920, 1924, 1968, 1976, 1988, 1992, 1996, 2000, 2004 և 2008) Կատալոնական թիմը ներկայացրել են Ռիկարդո Զամորան, Խոսեպ Գվարդիոլան, Կարլես Պույոլը, Չավի Հերնանդեսը, Ռոնալդոն, Լեոնել Մեսսին և այլոք:
88 տարիների ընթացքում եղել են և' հաղթանակներ, և' պարտություններ: Սամիտիերը, Սանչոն, Սեսումագան և Զամորան առաջին մարզիկներն էին, ովքեր ստացան արծաթե մեդալներ:
Ամենատպավորիչ հաղթանակները տոնվել է 1992 թվականին, երբ Կատալոնական ակումբի ներկայացուցիչները ստացան ոսկե մեդալներ: Խոսեպ Գվարդիոլան, Ալբերտ Ֆերրերը և Անտոնիո Պինալյին կարողացան հաղթանակ տոնել «Նոու Կամպ»-ում:
4 տարի անց Ատլանտայում բրոնզե մեդալ ստացավ Ռոնալդոն, իսկ 2000 թվականին Սիդնեյում Կարլես Պույոլը, Չավի Հերնանդեսը և Գաբրին ստացան արծաթե մեդալներ:
Երկու հաջողակ տարի Արգենտինայի համար
2004 և 2008 թվականները հաջող տարիներ եղան Արգենտինայի համար: Հունաստանում Խավիեր Սավիոլան Պարագվայի դեմ հաղթանակ տոնելուց հետո ստացավ ոսկե մեդալ, իսկ 2008-ին` Լեոնել Մեսսին:
2012 թվականի Իսպանական հայտացուցակը
Վերջնական հայտացուցակը կներկայացվի հուլիսի 21-ին: Ցուցակում կարող են հայտնվել Մոնտոյան, Ալբան և Թելյոն:
Չեն մասնակցի Տիագոն և Ալվեշը
Օլիմպիական խաղերին չեն մասնակցի Տիագոն, ով ունի վնասվածք, և Ալվեշը, ում հավաքական չի հրավիրել Մանո Մենեզեսը:
Օլիմպիական խաղերի մասնակիցները
Ռիկարդո Զամորա - 1920 Խոսեպ Սամիտիեր – 1920 Ֆելիքս Սեսումագա – 1920 Ագոսւտի Սանչո – 1920
Վիսենտ Պիերա – 1924 Խոսեպ Սամիտիեր – 1924 Դոմենեկ Կարուլլա – 1924
Պերե Վալենտի Մորա – 1968 Ռամոն Ալֆոնսեդա – 1968
Խոսե Սանչես – 1976 Միկել Միր – 1976 Անտոնիո Օլմո – 1976
Ալոիսիո Պերես – 1988
Ալբերտ Ֆերրեր - 1992 Խոսեպ Գվարդիոլա – 1992 Անտոնի Պիրիլա – 1992
Օսկար Գարսիա – 1996 Իվան դե Լա Պենյա – 1996 Ռոնալդո Նազարիո – 1996
Կարլես Պույոլ – 2000 Չավի Հերնանդես – 2000 Գաբրիել Գարսիա – 2000 Գբենգա Սամուել Օկոնովո – 2000
Խավիեր Սավիոլա – 2004
Լեո Մեսսի – 2008 Աղբյուրը` http://www.fcbarcelona.cat/futbol/primer-equip/detall/noticia/24-futbolistes-olimpics-del-fc-barcelona
|