Գալիք մրցաշրջանից առաջ Կատալոնական «Բարսելոնան» համալրվեց տաղանդավոր ֆուտբոլիստով:
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքի համաձայն, թիմը պայմանագիր է կնքել «Վալենսիայի» նախկին պաշտպան Խորդի Ալբայի հետ: Վերջինիս պայմանագրի ժամկետը 5 տարի է:
Կայքը նշում է, որ «Բարսան» Ալբայի համար վճարել է 14 մլն, չնայած նրան, որ պայմանագրում արդեն նրա արժեքը բարձրացել է մինչև 90 մլն:
Ալբան քիչ անց կներկայանա «Բարսելոնայի» մարզաշապիկով:
|