| Վիճակագրություն |
Առցանց են` 3 Հյուրեր` 3 Գրանցվածներ` 0 |
|
18:50 Ֆաբրեգաս. «Փորձելու ենք դառնալ աշխարհի չեմպիոն» |
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասը վստահ է, որ թիմի ֆուտբոլիստների տարիքը թույլ կտա հավաքականին երկար տարիներ լինել լավագույնը:
«Մենք ցանկանում ենք հաղթել Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ. առաջնությունում: Եվրոպայի 2008թ. և աշխարհի 2010թ. առաջնություններում հաջողության հասնելուց հետո բոլորը կարծում էին, որ մենք չենք շարունակի հաղթարշավը, սակայն մեզ դա կրկին հաջողվեց:
Մենք հեթ-տրիկ ենք արել, որը ֆուտբոլային պատմության մեջ ոչ մի թիմի չէր հաջողվել: Հավաքականի միջին տարիքը 24-26 է, իսկ դա նշանակում է, որ մենք կարող ենք հաղթել նաև ԱԱ 2014.-ում: Հիանալի է, որ այս տարիքում կարողացել ենք հասնել նման բարձունքի»,- նշել է Ֆաբրեգասը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 602 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|