| 
 
 
 
 
| Վիճակագրություն |  | 
 Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |  
 | | 
 
| 22:01  Մխիթարյանն ավելի թանկ է, քան Թելյոն և Կուենկան միասին |  | Գերմանական հանրահայտ տրանսֆերային արժեքներ գնահատող transfermarkt.de կայքը թարմացրել է և գնահատել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների արժեքը: 
 Թարմացումից հետո պարզ է դարձել, որ Հենրիխ Մխիթարյանը գնահատվել է 9.000.000 եվրո, ինչը Հայկական ֆուտբոլի պատմության մեջ բացառիկ ռեկորդ է:
 
 Երկրորդ տեղում է գտնվում Յուրա Մովսիսյանը, ում տրանսֆերային արժեքը գնահատվել է 3.000.000 եվրո: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մարկոս Պիզզելլին` 1.000.000 եվրո:
 
 Նշենք, որ Հենրիխը ավելի թանկ է, քան Կատալոնական «Բարսելոնայի» երկու սաները` Թելյոն և Կունեկան:
 
 Թելյոն արժե 5, իսկ Կուենկան 3 մլն եվրո: Հենրիխը թանկ է նաև Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Խոսե Կալյեխոնից ( 8 մլն) և Համիթ Ալթինթոփից (5 մլն):
 
 Հենրիխ Մխիթարյանը թանկ է Ադրբեջանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներից: Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստներն ընդհանուր կազմում են մոտ 6.5 մլն:
 
 Հենրիխ Մխիթարյանը TransferMarket-ում` http://www.transfermarkt.de/en/henrikh-mkhitaryan/profil/spieler_55735.html
 
 
 |  | Կատեգորիա: Նորություններ | 
Դիտումներ: 1195 | 
Ավելացրեց: Մեսսի2013 |  | 
 | 
 
 
 
 
 |