| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
21:28 Պիկե. «Հաճելի է համագործակցել Ռամոսի հետ» |
«Եվրո 2012»-ում հաղթելուց հետո Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն իր կարծիքն է արտահայտել ընդհանուր մրցաշարի և Իսպանիայի հավաքականի խաղամակարդակի մասին:
«Իսպանիայի հավաքականը հաղթեց մրցաշարում և դրանով ապացուցեց իր համարձակությունն ու ցույց տվեց հավաքականի կամքի ուժը: Պաշտպանական գիծը շատ լավ էր խաղում:
Ես Ռամոսի հետ երբեք չէի համագործակցել կենտրոնում, սակայն մի քանի խաղից հետո հասկացա, որ դա այդքան էլ բարդ գործ չէ:
Մեզ օգնեց և ուժ տվեց նաև Կասիլյասը: Ամենակարևոր պայմանն այն էր, որ մենք գնդակ բաց չթողնեինք և այդպես էլ արեցինք: Կարծում եմ Վիսենտե դել Բոսկեն հպարտ է մեզանով»,-ասել է Պիկեն:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 752 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|