Գլխավոր էջ » 2012»Հուլիս»1 » «Ձանձրալի» Իսպանիան ջաղջախում է Իտալիային (Նկարներ և տեսանյութ)
22:49
«Ձանձրալի» Իսպանիան ջաղջախում է Իտալիային (Նկարներ և տեսանյութ)
Եզրափակիչը սկսվեց Իսպանիայի հավաքականի
գրոհներով: Քննադատական ալիք բարձրացավ Իսպանիայի հավաքականի մարզչի գլխին,
երբ վերջինս խաղադաշտ դուրս հանեց Ֆաբրեգասին, այլ ոչ կենտրոնական
հարձակվող Ֆերնանդո Տորրեսին:
Առաջին վտանգավոր հարվածը եղավ 10-րդ րոպեին, երբ Չավին փոխանցումներից հետո առաջ անցավ և հարվածեց Իտալիայի դարպասին:
Մեկնարկային ակտիվությունը թուլացրեց Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնին: 14-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան գլխի դիպուկ հարվածով բացում է հաշիվը և առաջ մղում Իսպանիայի հավաքականին:
Իսպանացիների համար ավելի լավ մեկնարկ դժվար էր պատկերացնելը: Բացի դրանից Իտալիայի հավաքականի կազմում վնասվածք ստացավ Կիելինին:
Իտալիայի հավաքականը առաջին վտանգավոր պահը ստեղծեց 29-րդ րոպեին: Կասանոն գեղեցիկ հնարքով շրջանցեց Իսպանիայի հավաքականի պատշանին, ուժեղ հարվածեց, սակայն այդ պահին դարպասապահ Իկեր Կասիլյասի նյարդերն ավելի ամուր էին:
Բաց թողած գոլից հետո Իտալացիներն ավելի շատ են տիրում գնդակին՝ 53 %: Իսպանացիները ամեն անգամ չէ, որ թույլ կտաին մրցակցին ավել տիրել գնդակին: Նույնիսկ դել Բոսկեն էր ասել, որ այս գործոնը կարող է վճռորոշ լինել:
Երկրորդ գոլը խփվեց 41-րդ րոպեին: Չավիի գերգլուխգործոց-փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկում է Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Խորդի Ալբան:
Երկրորդ խաղակեսում Իտալիան ավելի շփոթված էր գործում, քան Իսպանիան: Ինչպես Գերմանացիները կիսաեզրափակչում, այդպես էլ Իտալացիները` ցանկանում էին արագ գոլ գրանցել երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Մի քանի վտանգավոր հարվածներից հետո Իտալացիները հասկացան, որ Կասիլյասի նյարդերը ամուր են և կարող են ամուր մնալ մինչ խաղի վերջ:
Եվս մեկ գոլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Տորրեսը, ով Չավիի փոխանցումից հետո երրորդ գնդակը մխրճեց Իտալիայի դարպասը:
Վերջնական հաշիվն ապահովեց «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան: Ինիեստայի հեռանալուց հետո Մատան ընդհամենը մի քանի րոպե հետո դարձավ գոլի հեղինակ: